Արտադրանք

Մոդեռն գորգեր

Մեր Մասին


Մեր կայքն իրենից ներկայացնում է օրիգինալ առցանց /օնլայն/ խանութ, որտեղ ներկայացված են Հայաստանի եւ Արցախի գորգագործության լավագույն նմուշները: Ըստ բաժինների կայքում ներկայացված են հայկական գորգերի լայն տեսականի: Բոլոր գորգերը ձեռագործ են, հումքը Հայաստանի տարբեր շրջաններից տեսակավորված բուրդ է: Ձեռագործ կրկնակի հանգույցի տեխնիկան եւ հայկական բրդի առանձնահատկությունները երաշխավորում են մեր գորգերի բարձր որակն ու երկարակեցությունը: Մենք առաջարկում ենք միայն լավագույնը:

Պատմություն


Հայկական լեռնաշխարհը անհիշելի ժամանակաշրջաններից հայտնի է որպես գորգագործության բնօրրան եւ կենտրոն: Ոչ միայն գորգագործությունը, այլեւ կիրառական արվեստի բազմաթիվ այլ ճյուղեր հազարամյակներ շարունակ ուղեկցել են հայ ժողովրդին:

Հայաստանում բարձր մակարդակի է հասել ձեռագործ մշակույթը եւ մասնավորապես` գորգագործությունը եւ դրանով է պայմանավորված, որ Հայաստանը գորգագործական մշակույթի հարստության ու ինքնատիպության մասին պատկերացում տվող բացառիկ տարածաշրջաններից է:

Այս մասին փաստերը առավել քան շատ են: Այս մասին խոսում են ոչ միայն հայ, այլեւ օտարազգի պատմիչները, հետազոտողները:

Գորգը որպես իր, իսկ գորգագործությունը որպես մշակույթ, անքակտելի կերպով միահյուսված է հայ ընտանիքին:

Ամեն հայ ընտանիք ունեցել է եւ ունի գորգ, որ ոչ միայն պարզապես իր է, այլեւ` խորհրդանիշ, պահպանիչ եւ պաշտպանիչ, ինչպես նաեւ` պաշտամունքային առարկա:

Գորգերը օգտագործվում են գրեթե ամենուր` բնակարաններում, եկեղեցիներում, հյուրանոցներում, տարբեր սրահներում, տարբեր միջոցառումների ժամանակ:

Բոլոր ժամանակներում էլ գորգը հանդիսացել է լավագույն եւ թանկարժեք նվեր բարեկամներին, ընկերներին, իսկ հին ժամանակներում հարեւան երկրների թագավորները միմյանց գորգեր էին նվիրում՝ ի նշան բարեկամության:

Հայ կանանց եւ աղջիկների ստեղծագործ մտքի եւ ճաշակի արդյունքում ստեղծվել եւ սերնդեսերունդ փոխանցվել են բացառիկ գորգեր: Նրանց ՝ գորգագործության նկատմամբ ունեցած անսահման սիրո եւ մեծարանքի շնորհիվ ստեղծվել են ինքնատիպ ու հետաքրքիր գորգեր, որոնք այսօր պահպանվել են աշխարհի լավագույն թանգարաններում:

Տարիներ շարունակ զարգացնելով եւ կատարելագործելով գորգի գործման մշակույթը, հայերը ստեղծել են ձեռագործ գորգի գործման հատուկ տեխնոլգիա, որը կոչվում է կրկնակի հանգույց /double node/: Այս տեխնոլոգիան երաշխավորում է գորգի որակը, երկարակեցությունն ու ամրությունը:

Հայկական գորգերն անչքի են ընկնում հունքի՝ բրդի որակական հատկություններով: Բավականին երկարատեւ գորգագործության մշակույթը Հայաստանում է խթանել է լավագույն բրդատու ոչխարաբուծությունը:

Հայկական բոլոր գորգերը հայտնի են նաեւ իրենց բովանդակային հարուստ բազմազանությամբ: Օրինակ` վիշապի արտացոլումը գորգերի վրա բացատրվում է նրանով, որ հնում վիշապը մարմնավորում էր ոչ թե չար ուժերին ,այլ ուժ և հզորություն էր արտահայտում: Նմանատիպ գորգ ունենալով տանը` մարդիկ փորձում էին այդ կերպ հակադրվել չար ուժերին`հեռացնելով այն իրենց օջախներից:

Լինելով հայ ժողովրդի անբաժան զբաղմունքը`հայերը գորգագործությունը տարածել են ինչպես ամբողջ Կովկասում,այնպես էլ աշխարհի տարբեր տարածաշրջաններում:

Մեր ընկերությունը պահպանելով հայկական գորգագործության լավագույն ավանդությունները, արտադրում է ինչպես հայկական, այնպես էլ ժամանակակից դասական եւ այլ ոճի գորգեր, որոնք ձեռագործ են, բնական հումքով եւ ընկերությունը երաշխավորում է արտադրանքի բարձր որակը: